Armenian Phonetic Keyboard Layout տեղադրումը Mac-ի վրա
January 3, 2022
Mac-ի ստեղնաշարի դասավորությունը (Armenian Phonetic Keyboard Layout) բավական անհարմար է` համենայն դեպս իմ համար: Ես ստեղծել եմ այս դասավորությունն իմ անձնական օգտագործման համար, որը իմ կարծիքով շատ ավելի հարմար է, քանի որ նման է բավական տարածում ունեցող դասավորություններին, տեղադրված տարբեր սարքերի ու Mac OSX-ից տարբեր օպերատիվ համակարգերի մեջ:
Ստեխնաշարի Դասավորությունը
SHIFT կամ CAPS LOCK
OPTION
OPTION + SHIFT կամ OPTION + CAPS LOCK
Լիցենզիա
Այս ծրագիրը թողարկվել է «MIT Licence» լիցենզիայով.
Տեխադրումը (մեթոդ 1)
- Ներբեռնեք Armenian Keyboard Layout արխիվը Desktop-ի վրա:
- Կրկնակի սեղմեք ArmenianPhoneticKeyboard.zip այն բացելու համար
- Բացեք Finder-ը (Option + Command + Space), կատարեք Go > Go To Folder… (Sift + Command + G), մուտքագրեք «~/Library/Keyboard Layouts/» և սեղմեք «Go»
- Փոխանցեք ArmenianPhoneticKeyboard.bundle ֆայլը ձեր «Desktop»-ից «Keyboard Layouts» թղթապանակի մեջ։
- Բացեք System Preferences > Language & Region և սեղմեք «+»՝ «Նախընտրելի լեզուների» ցանկում հայերեն ավելացնելու համար:
- Ընտրեք ձեր հիմնական լեզուն (սեղմեք «Օգտագործել անգլերենը» կամ այն լեզուն, որն այժմ ունեք այնտեղ, եթե դա ձեր հիմնական լեզուն է)
- Ընտրեք «Armenian - Phonetic» աղբյուրը և սեղմեք «Add Input Source»
- Շնորհավորում եմ: Այժմ դուք կարող եք ընտրել ստեղնաշարի դասավորությունը, որը կցանկանայիք օգտագործել: Կարող եք նաև օգտագործել «Control + Space» դյուրանցումը Mac-ում լեզուն փոխելու համար:
- Մի մոռացեք վերագործարկել ձեր համակարգիչը:
Տեխադրումը (մեթոդ 2)
- Բացեք Preferences > Language & Region և սեղմեք «Keyboard Preferences» կոճակը: Սեղմեք «+»՝ մուտքագրման նոր աղբյուր ավելացնելու համար:
- Ընտրեք “Armenian” > “Armenian - Phonetic” աղբյուրը և սեղմեք “Add Input Source”
- Շնորհավորում եմ: Դուք ավարտել եք հնչյունական դասավորությամբ ստեղնաշարի տեղադրումը: Կարող եք օգտագործել «Control + Space» դյուրանցումը Mac-ում լեզուն փոխելու համար:
- Մի մոռացեք վերագործարկել ձեր համակարգիչը: