Հայերեն տառերի հաճախականությունը
January 4, 2022
Սա փոքրիկ հետազոտություն է տեքստերում հայերեն տառերի հաճախականության մասին։ Որպես օրինակ՝ ես օգտագործել եմ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» դասական պատմվածքը: Սխալի մի փոքր սահման կա, քանի որ հայերեն «Ու» և «Եվ» տառերը համակցություն են և դժվար է ճիշտ հաշվել։
Ահա արդյունքը.
Հայերեն և անգլերեն տառերի հաճախականության բաշխումը
Եկեք համեմատենք հայերեն և անգլերեն (աղբյուրը) լեզուների ամենահաճախ հանդիպող 10 տարերի հաճախականությունը:
| Հայերեն | % | Անգլերեն | % | |
|---|---|---|---|---|
| 1 | Ա | 12.89 | E | 11.16 |
| 2 | Ն | 7.71 | A | 8.50 |
| 3 | Ր | 7.16 | R | 7.58 |
| 4 | Ե | 6.79 | I | 7.54 |
| 5 | Ո | 6.38 | O | 7.16 |
| 6 | Ի | 5.63 | T | 6.95 |
| 7 | Մ | 4.02 | N | 6.65 |
| 8 | Ս | 3.35 | S | 5.73 |
| 9 | Ու | 3.13 | L | 5.49 |
| 10 | Կ | 3.03 | C | 4.54 |
| 57.06 | 71.30 |